«Իմ քայլի» ներսում կրկին համաձայնության չեն եկել. ո՞ր նախագիծն է մերժվել. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

իմ քայլը

«Ժողովուրդը» գրում է. «Դեռևս հուլիսի 9-ին կառավարության ընդունած և անհետաձգելի համարած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը կրկին հետաձգվեց: Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չի կարողանում միասնական տեսակետ ձևավորել և կողմ կարծիք արտահայտել նախագծի վերաբերյալ:

Նշենք, որ այդ նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է 300-500 հազար դրամի չափով տուգանքի նշանակում բժիշկներին:

Հուլիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել և բուռն քննարկել նախագիծը, և արդյունքում որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով արդեն հերթական նստաշրջանում քննարկման սեպտեմբերին: Սակայն նախագիծը չի քննարկվի նաև սեպտեմբերին, քանի որ խմբակցության ներսում կրկին համաձայնության չեն հասել, և նախագիծը կրկին մերժվել է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ