Արշակունյաց պողոտայում բախվել են մեքենան ու մոտոցիկլետը․ վերջինիս վարորդի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

մեքենա

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 89 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մոտոցիկլետը և ավտոմեքենան․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Phaeton» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Ա․) և մոտոցիկլետը (վարորդ՝ Վաղարշակ Մ․)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարների օգնության կարիքը չի եղել։

--00—ԼՄ