Վերջին 24 ժամում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 121 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News  

կորոնավիրուս

Վերջին 24 ժամում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 121 մարդ: Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի իշխանությունների կողմից ստեղծած հատուկ կայքում: Այս մասին հայտնում է 1TV.ge-ն։

Կայքի տվյալներով, վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 110 նոր դեպք:

Պաշտոնական վիճակագրությամբ, սեպտեմբերի 4-ի տվյալներով, երկրում արձանագրվել է վարակման մեկ միլիոն 15 հազարից ավել դեպք, այստեղից վարակը հաղթահարել է 832 747 մարդ:

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 17 649 մարդ:

-- 00—ՄՀ