Մենք պետք է գտնենք կորոնավիրուսի հաղթահարման թվային լուծումներ. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների» հիմնադրամը հանդես է եկել ԵԱՏՄ ողջ տարածքում կորոնավիրուսյան հետևանքների հաղթահարման թվային առաջարկների լուծումով։ Այդ մասին Մոսկվայի «Սպուտնիկի» տաղավարում հայտարարեց ԵԶԲ վարչության փոխնախագահ, հիմնադրամի ղեկավար Տիգրան Սարգսյանը։ 

«Մենք բաց ենք առաջարկների համար և՛ ընկերությունների, և՛ անհատների, և՛ անգամ կառավարությունների մակարդակով։ Սահմանափակումներ չկան։ Կարևոր է, որպեսզի կորոնավիրուսյան ճգնաժամի հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունները կրեն թվային բնույթ, լինեն նորարար ու պարունակեն հետաքրքիր լուծումներ», - նշեց Սարգսյանը։ 

Ըստ ՀՀ նախկին վարչապետի, այս պահին որպես հաջող օրինակ է դիտարկվում ԵԱՏՄ տարածքում ազատ տեղաշարժման հնարավորությունն ապահովող նախագիծը, որը կարող  է կյանքի կոչվել կորոնավիրուսյան բացասական թեստի առկայության պարագայում։ 

«Մենք ազգային կառավարությունների հետ քննարկում ենք այդ հարցը։ Այս պահին մեր ֆոնդի տիրապետման տակ կա 10 մլն դոլար, սակայն հետաքրքիր առաջարկների պարագայում այդ գումարը կարող է մեծանալ», - հավելեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00—ԼՄ