Սարյան և Արմենակյան փողոցներում հրավառություն իրականացրած անձիք տուգանվել են

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News  

հրավառություն

Սեպտեմբերի լույս 1-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք զանգած անձը հայտնեց, որ Նորք-Մարաշում հրավառություն է։ Արմենակյան փողոց մեկնած օպերատիվ խումբը օպերատիվ կերպով պարզեց, թե ով էր հրավառություն իրականացրել։ Արմենակյան փողոցի բնակիչը տեղափոխվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ոստիկանության Կենտրոնական բաժին հնչած ահազանգի հետքերով Սարյան փողոց մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերեցին հրավառություն իրականացրած անձին ու բերեցին բաժին, որտեղ նա ենթարկվեց վարչական պատասխանատվության։ Հրագործական սարքավորումները հայտնաբերվել են։ Կրկին պահանջում ենք՝ խստորեն պահպանել լռության կանոնները և գիշերային ժամերին հրավառություն չիրականացնել․ ոստիկանությունը հետևողականորեն արձագանքելու է բոլոր դեպքերին։

-- 00—ՄՀ