ՆԱՏՕ-ն Ռուսաստանից պահանջում է բացահայտել «Նովիչոկ»-ի արտադրության մանրամասները

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պնդում է, որ Ռուսաստանը պարտավոր է Քիմիական զենքի արգելման կազմակերպության առաջ բացահայտել «Նովիչոկ» թունավոր նյութերի խմբի արտադրության ծրագրի մանրամասները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ռուսաստանը պետք է ամբողջովին համագործակցի Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ՝ միջազգային անկախ հետաքննության անցկացման հարցում: Այս հարձակման պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Մենք նաև կոչ ենք անում Ռուսաստանին` ամբողջությամբ բացահայտել «Նովիչոկ»-ի ծրագիրը»,- ասել է նա:

Ստոլտենբերգի խոսքով` ՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկում են հնարավոր պատժամիջոցների հարցը` կապված Նավալնու թունավորման միջադեպի հետ:

--00--ԱԹ