Թբիլիսիի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

Թբիլիսի

Թիֆլիսի կենտրոնում` Ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահի տարածքում պայթյուն է տեղի ունեցել: Կան տուժածներ: Այդ մասին հայտնում է Sputnik Georgia-ն:

Դեպքի վայր են ժամանել փրկարարների ջոկատներ և ոստիկանության աշխատակիցներ:

Պայթյունի պատճառների ու տուժածների թվի մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

--00--ԱԹ