Բնակարանաշինությունը մեր զարգացող երկրի առանցքային ուղղություններից է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

Ասկերան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ 

«Բնակարանաշինությունը մեր զարգացող երկրի առանցքային ուղղություններից է: Մայրաքաղաքում, շրջկենտրոններում, թե գյուղական համայնքներում ծրագիրը լայն թափ է ստացել: Այն խրախուսելու համար պետական աջակցության տարբեր գործիքակազմեր են կիրառվում, և դա լինելու է շարունակական»: 

-- 00—ՄՀ