Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 566 մարդ․ հաստատվել է վարակման 188 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News     

կորոնավիրուս

Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 188 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 44 649 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 566 մարդ, շարունակում  է  բուժվել  3656 -ը:

Հիվանդության  բռնկումից  ի  վեր՝  Հայաստանում  ընդհանուր  առմամբ  ապաքինվել  է 39 823 մարդ։

Կորոնավիրուսի  հետևանքով  գրանցվել  է  մահվան  ևս 4 դեպք։  Մահացածների  ընդհանուր  թիվը 895 է։  Այլ  պատճառով  գրանցված  մահվան  դեպքերի  թիվը  հասել  է  275-ի։

Ընդհանուր  առմամբ  թեստավորվել  է 215 810 քաղաքացի,  մեկ  օրվա  թեստերի  քանակը 2166  է: 

--00--ՄՀ