Որոշել եմ մասնակցել իշխանությունների՝ ափալ-թափալ կազմակերպած ընտրություններին․ Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնել է արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշման մասին:

«Որոշում եմ կայացրել մասնակցելու մեր իշխանությունների` ափալ-թափալ կազմակերպած հապճեպ ընտրություններին: Որոշմանս նպատակը մեկն է` ծառայել հայրենիքին և յուրաքանչյուրին»,- նշել է նա:

Շարմազանովը նաև գրառում է կատարել, որով տեղեկացնում է.

«Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի և Արցախի, հանուն 88-ին պայքարած իմ ավագ եղբայրների գործի շարունակականության, հանուն իմ գաղափարների՝ հայկական ընտանիքի, ավանդական արժեքների, քրիստոնեական՝ իրական սիրո, այլ ոչ թե պղծության քարոզի, արժեքների տոտալ խեղաթյուրման և մանիպուլյացիայի: Այսօր մեր հայրենիքի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած՝ հոգևոր և արտաքին անվտանգությանը հարվածող սպառնալիքներ և դրանք լուծելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք: Չվախենանք ճշմարտությունն ասել, պայքարելով՝ առաջ գնանք»: