Բելառուսում բերման է ենթարկվել 41 ակտիվիստ, որոնցից 21-ը դեռևս կալանավայրում են

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

Բելառուսում չարտոնված ցույցերի ժամանակ երկրի իրավապահ մարմինները բերման են ենթարկել զանգվածային ցույցերի չորս տասնյակից ավելի մասնակցի։ Այս մասին գրել է 1lurer.am-ը։

Բերման ենթարկվածներից 21-ը դեռևս գտնվում են ոստիկանության բաժանմունքներում: Այս մասին այսօր  հայտնում են Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարությունից:

«Զանգվածային միջոցառումների մասին օրենսդրության խախտման համար բերման է ենթարկվել 41 մարդ: Նախքան դատարանում վարչական իրավախախտումների գործի ուսումնասիրումը, կալանքի վայրում պահվում է 21 մարդ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ 1lurer.am։ 

-- 00—ՄՀ