Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

ԱԻՆ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 18։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Պարզվել է, որ քաղաքացին չի նետվել կամրջից․ վերջինս ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Ոստիկանության աշխատակիցները կանխել են քաղաքացու (արական սեռի) ինքնասպանության փորձը։

--00--ԱԹ