Ռոման ընկերական հանդիպում է անցկացնում․ Մխիթարյանը մեկնարկային կազմում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

Մխիթարյան

Իտալական «Ռոման» նախապատրաստվում է 2020/21 թվականների խաղարկությանը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը: Հռոմեացիները այս րոպեներին ընկերական հանդիպում են անցկացնում «Սամբենեդետեսե» ակումբի հետ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» մեկնարկային կազմում է։ Առաջին կեսի 20-րդ րոպեի դրությամբ՝ «Ռոման» հաղթում է մրցակցին 2-0 հաշվով։

--00--ԱԹ