Քաղաքացին ընկել է Արագածավան-Արտենի ջրանցքը․ որոնողական աշխատանքներ են ընթանում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News 

ԱԻՆ

Սեպտեմբերի 6-ին` ժամը 16:23-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Արտենի ջրանցքը քաղաքացի է ընկել: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ջրի հոսքի դադարեցման աշխատանքներ:

Որոնողական աշխատանքներն իրականացվում են Արագածավան-Արտենի ջրանցքի երկայնքով՝ 2 ուղղությամբ։ Աշխատանքներին մասնակցում են 5 փրկարար-ծառայող և 12 քաղաքացի:

-- 00—ՄՀ