Եվրոպայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների 97% ը մերժում է ստանում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News    

Անօրինական միգրացիայի դեմ պայքարը խիստ կարևորվում է․ համապատասխան արձանագրությունների վավերացումը դրական ազդեցություն կունենա այդ համագործակցության ընդլայնման և խորացման վրա: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի կողմերին անհրաժեշտ ներքին ընթացակարգերի՝ ավարտման մասին ծանուցելուց հետո ՝ երկրորդ ամսվա առաջին օրը», - նշել է Ղազարյանը:

-- 00—ՄՀ