«Խաչի մոտ» տարածքում գանձաքարցու «Զիլ»-ում 1,5 խմ հաճարենու փայտանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Սեպտեմբերի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, «Իջևան» անտառտնտեսության 4-րդ պահաբաժնից, ստուգման նպատակով, բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Գանձաքար գյուղի 32-ամյա բնակչի մոտ 7 խմ փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենան: Նույն պահաբաժնի «Խաչի մոտ» կոչվող տարածքում հայտնաբերվել է նաև 1,5 խմ հաճարենու փայտանյութ:

Վարորդը վառելափայտի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ