Մոսկվայում այս շաբաթ կմեկնարկի կամավորների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News    

կորոնավիրուս

Մոսկվայում այս շաբաթ կմեկնարկի կամավորների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները , Sputnik V պատվաստանյութի հետազոտությունների անցկացման ենթակառուցվածքը պատրաստ է։ Այս մասին eadaily.com-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հյատնել է  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Սոբյանինը հայտնել է, որ արդեն 5 000 մարդ գրանցվել է պատվաստման համար։ Փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ մոսկովյան երեք պոլիկլինիկա արդեն ստացել է պատվաստանյութերի առաջին խմբաքանակ։

Գրանցումից հետո անցկացվող հետազոտությունների ընթացքում 40 000 մարդ կպատվաստվի, որից 10 000-ը պլացեբո կստանա։ Նախատեսվում է, որ փորձարկումները մոտ 6 ամիս կտևեն, որից հետո պատվաստանյութը հասանելի կլինի ՌԴ բոլոր քաղաքացիների համար։ 

-- 00—ՄՀ