Թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար մեադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի բնակչին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

թմրանյութ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում  ավարտվել է առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի  48-ամյա բնակիչը՝ չունենալով թմրամիջոցների շրջանառության համար թույլտվություն, առանց բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակման և առանց իրացման նպատակի՝ իր անձնական օգտագործման համար, 2020թ. հուլիսի 4-ին քաղել է վայրաճ կանեփի թփեր, ապօրինի պատրաստել և պահել զգալի չափի մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել և առգրավվել է կատարված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիրի մարզի  48-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

--00—ԼՄ