Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News 

Եվրոպայի կրկնակի, Եվրոպական խաղերի չեմպիոն եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը կտոնի հոկտեմբերին Դուբայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գյումրեցի մարզիկի մրցակցի անունը դեռևս հայտնի չէ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաչկովը պայմանագիր է ստորագրել պրոմոութերական հանրահայտ MTK Global ընկերության հետ, որը մինչև այս աշխատել է հանրահայտ բռնցքամարտիկներ Թայսոն Ֆյուրիի, Բիլի Ջո Սոնդերսի, Ջոշ Թեյլորի, Թերի Ֆլենագանի հետ:

Գյումրեցի մարզիկը պրոֆեսիանլ ռինգում մինչև 15 մենամարտ անցկացնելը, կարող է մենամարտել նաև սիրողական ռինգում:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

-- 00—ՄՀ