Զարինջա գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News 

հրդեհ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 16։23-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զարինջա գյուղին հարակից սարերում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհն ընդգրկում է մոտ 200 հա խոտածածկ տարածք։

--00--ԱԹ