Հայաստանի հավաքականը հաղթեց Էստոնիայի հավաքականին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News 

սպորտ

Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Էստոնիայի ընտրանուն և առավելության հասավ 2։0 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Ալեքսանդր Կարապետյանն ու Վբեյմար Անգուլոն։

44-րդ րոպեին Կորյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։

Հանդիպման 65-րդ րոպեին հավաքականում իր նորամուտը նշեց Վահան Բիչախչյանը և խաղադաշտ դուրս գալուց մեկ րոպե անց երիտասարդ ֆուտբոլիստը կարող էր դառնալ գոլի հեղինակ, սակայն նպաստավոր դիրքից հարված կատարեց և մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը, խառնաշփոթից հետո գնդակը հայտնվեց Անգուլո Վբեյմարի մոտ, ով մոտ 25 մետր հեռավարությունից հուժկու հարվածով կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը։ 

--0--ԿԿ