Լոռու մարզում մարզպետարանի աջակցությամբ բազմամարդ վրանային հավաք է եղել. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

«Փաստը» գրում է. «Օրերս ուշագրավ հավաք է անցկացվել Լոռու մարզում: Տեղի երիտասարդական կազմակերպություններից մեկը կազմակերպել է տարբեր հաշվարկներով շուրջ 200-250 լոռեցի երիտասարդի վրանային հավաք Տաշիրի տարածաշրջանում: Առկա լուսանկարները ցույց են տալիս, որ հավաքի ընթացքում չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները, ավելին` ինքնին նման մարդաշատ վրանային հավաքն արգելված է պարետի որոշումներով:

Իսկ ահա մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության՝ հավաքի մասին ռեպորտաժում կազմակերպիչները նշում են, որ միջոցառումն անցկացվում է Լոռու մարզպետարանի աջակցությամբ: «Փաստ» թերթի տեղեկություններով` հենց մարզպետարանի միջնորդությամբ ֆինանսական մասն ապահովել են համայնքապետարանները՝ մեծամասամբ նվիրատվության անվան տակ:

Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում ևս նախատեսված են նման հավաքներ, որոնք, մարզում շատերի համոզմամբ, ունեն քաղաքական հեռահար նպատակ՝ կապված սպասվող (կամ «ցանկալի») ՏԻՄ ընտրությունների, առաջին հերթին՝ Վանաձորի ավագանու (ըստ այդմ՝ նաև համայնքի ղեկավարի) ընտրության հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ