Երբ խաշթառակցի կինն իմացել է՝ երեխան մահացել է, կոմայի մեջ է ընկել, մահացել. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

խաշթառակ

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը մահացել է։ Այս մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը:

Գյուղապետը կնոջ մահվան պատճառների մասին տեղեկություն չուներ, սակայն մահացած կնոջ սկեսուրը՝ Էմմա Հակոբջանյանը, 24News-ին հայտնեց, որ երբ կինը իմացել է՝ երեխան մահացել է, կոմայի մեջ է ընկել։

«Հետո տարել են հիվանդանոց, ու հետ չի եկել կոմայից, մահացել ա։ Այսինքն՝ մահը վրա ա եկել սթրեսից»,-ասաց Հակոբջանյանը։

Նա նաև պատմեց, որ մինչ հոգեբուժարան տեղափոխվելը կինը առնետի կերած ձուկն է կերել ու թունավորվել, սակայն հետո բուժում է ստացել։

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ քննչական կոմիտեի, օգոստոսի 19-ին Տավուշի Խաշթառակ գյուղում պապը փայտով հարվածել է 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեխաներից մեկը` 6-ամյա տղան, մահացել է։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էր շրջանառվում, որ Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մոր մահվան պատճառն առնետի կերած ձուկն էր, որից կինը ևս կերել էր:  

Սոնա Գևորգյան

--00—ԼՄ