Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 18 հազարը

 

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

կորոնավիրուս

Ռուսաստանում, պաշտոնական վիճակագրությամբ կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է 18 հազարը։

Վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 218 դեպք, մահացել է 142 պացիենտ։ Այս մասին գրել է 1TV.ge-ն։ 

Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի կառավարության կողմից ստեղծված կայքում։

Պաշտոնական վիճակագրությամբ, համավարակի սկսվելուց հետո երկրում ընդհանուր առմամբ գրանցված է մեկ միլիոն 41 հազար դեպք։ 

-- 00—ՄՀ