Գարեգին Նժդեհի փողոցում «Մերսեդեսի» սրահից փող գողացած 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ձերբ

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները սեպտեմբերի 8-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ Գ. Նժդեհի փողոցում կայանված «Մերսեդեսի» սրահից փող է գողացել: Անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից նշված գումարը հայտնաբերվել է:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է մեքենայատիրոջ ինքնությունը: Նրանից ընդունվել է հաղորդում:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ