Թրամփն այսօր կհայտարարի Իրաքից ամերիկացի զինվորականների դուրսբերման մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարությամբ հանդես կգա, Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու վերաբերյալ:

Այս մասին հայտնում է 1tv.ge-ն՝ հղում անելով «Ռոյթեր» գործակալությանը: Նույն աղբյուրի համաձայն, առաջիկա օրերին նախագահը կհայտարարի նաև Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի կրճատման մասին:

ԱՄՆ-ը Իրաքում ունի մոտ 5200 զինծառայող: Ինչպես հայտնի դարձավ անցյալ ամիս, Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է մեկ երրորդով կրճատել Իրաքում գտնվող զորքի քանակը:

Իսկ Աֆղանստանում գտնվում է 8 600 զինվորական: Օգոստոսին Դոնալդ Թրամփը «Աքսիոյի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ ծրագրվում է Աֆղանստանում ԱՄՆ-ի զորքերի թիվը հասցնել 4000-ի:

--00--ԱԹ