Սեյրան Օհանյանը հյուրընկալվել է «Հաղթանակած 2020» հավաքին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

հասարակական

«Հաղթանակած 2020» հավաքին հյուրընկալվել է Արցախի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, հայկական երկու պետականությունների նախկին պաշտպանության նախարար, Գեներալ-Գնդապետ Սեյրան Օհանյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Հաղթանակած 2020» հավաքի ֆեյսբուքյան էջից։

«Մեծ պատիվ էր «Հաղթանակած 2020» հավաքին հյուրընկալել Արցախի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, հայկական երկու պետականությունների նախկին պաշտպանության նախարար, Գեներալ-Գնդապետ Սեյրան Օհանյանին

Շարունակելով «Հաղթանակած Դրոշի» ծրագիրը, ուրախությամբ փաստում ենք, որ հավաքի շրջանակներում Արցախի հերոս Սեյրան Օհանյանը եւս ստորագրեց դրոշի վրա

Հավաքի մասնակիցների հետ հանդիպումը տեղի ունեցավ խարույկի շուրջ, որի ընթացքում երիտասարդները հարցուպատասխանի միջոցով կարողացան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները»,- ասվում է ֆեյսբուքյան էջում։

--0--ԿԿ