Կադրային փոփոխություններ՝ ոստիկանությունում. Վահե Ղազարյանը նոր նշանակումներ է արել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

վահե

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության համակարգում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ ՀՀ ոստիկանապետի հրամանի՝ Արթուր Ֆիշյանն ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետի պաշտոնից:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանի համաձայն՝ Ա. Ֆիշյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

Մեկ այլ հրամանի համաձայն՝ Ռոբերտ Գինոյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից և գրանցվել է Ոստիկանության կադրերի ռեզերվում:

ՀՀ ոստիկանապետի ևս մեկ հրամանի համաձայն՝ Արմեն Գասպարյանը, որը գրանցված էր Ոստիկանության կադրերի ռեզերվում, նշանակվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ, իսկ Իգոր Մեսրոպյանը նշանակվել է Ոստիկանության Գավառի բաժնի պետ:

Ըստ աղբյուրի՝ վերջիներս ոստիկանության համակարգում համարվում են օպերատիվնիկներ, և այն ստորաբաժումներում, որ աշխատել են, տիրապետել են օպերատիվ իրավիճակին, ունեցել են հանցագործությունների ոչ միայն բացահայտման, այլև նախականխման բազմաթիվ դեպքեր:

--00—ԼՄ