Չկան հիմքեր, որ մեզ մոտ տեղի ունենա այն, ինչ եղավ Հայաստանում ու Ուկրաինայում. Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Լուկաշենկո

Բելառուսում, ի տարբերություն Հայաստանի կամ Ուկրաինայի, բացակայում են «գունավոր հեղափոխության» պատճառները: Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Դասական, խորը պատճառներ չկան, որ Բելառուսում «գունավոր հեղափոխություն» տեղի ունենա: Մեզ մոտ, օրինակ, տնտեսությունը լավ թե վատ, բայց շնչում է: Չկան դասական հիմքերը, որ այստեղ լինի այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, Հայաստանում և այլուր: Երբ մարդիկ չեն աշխատում, ուտելու բան չունեն, դա աղետ է»,- ասել է նա:

Լուկաշենկոն բացատրել է, որ անգամ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Բելառուսը կարողացել է պահպանել իր տնտեսությունը և չի փակել արտադրությունները, նաև գյուղմթերքի աննախադեպ մեծ պաշարներ է հավաքել: