Արմեն Սարգսյանը շնորհավորել է Տաջիկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

քաղաքական

Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին Անկախության օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են հայ-տաջիկական համագործակցության հետագա ամրապնդման համար:

«Համոզված եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև կառուցողական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացումը լիովին բխում է մեր ժողովուրդների շահերից»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սարգսյանը Էմոմալի Ռահմոնին մաղթել է քաջառողջություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

--0--ԿԿ