ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը հրավիրում է սփյուռքահայ երիտասարդ մասնագետների

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ԵՊՀ կարիերայի կենտրոն

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն» -ի հետ համատեղ իրականացնում է «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագիրը։

Ինչպես հայտնում են կենտրոնից, ծրագրի հիմնական նպատակներն են՝
◾ աջակցել սփյուռքահայ երիտասարդ մասնագետների մրցունակության բարձրացմանն ու նպաստել աշխատաշուկայում ինտեգրմանը
◾ անմիջական կապ հաստատել առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչների և երիտասարդ մասնագետների միջև
◾ խթանել երիտասարդ մասնագետների տեսական և գործնական հմտությունների ձեռքբերմանը
◾ ներկայացնել աշխատաշուկայի առանձնահատկություններն ու
մարտահրավերները:

Ծրագրին կարող են մասնակցել 18-40 տարեկան այն երիտասարդ մասնագետները, որոնք՝
◾ Ուսանող են կամ ունեն բարձրագույն կրթություն
◾ Ունեն թիմում աշխատելու ունակություն
◾ Պարտաճանաչ են և պատասխանատու
◾ Տիրապետում են հաղորդակցման և արագ կողմնորոշման հմտություններին:

Ծրագիրը կազմված է 2 փուլից՝
1. Կրթական՝ դասընթացներ, թրեյնինգներ, հանդիպումներ գործատուների հետ (հոկտեմբեր 2020)
2. Գործնական՝ ինթերնշիփ, մենթորշիփ (նոյեմբեր 2020)

Ծրագրի տևողությունը՝ 2 ամիս

Ծրագրի վերջում մասնակիցները կստանան մասնակցության սերտիֆիկատներ, իսկ ինթերնշիփ/մենթորշիփ փուլն անցած մասնակիցներին կազմակերպությունների կողմից կտրվեն երաշխավորագրեր։

Մանրամասները՝ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ֆեյսբուքյան էջում: