Սյունիքի մարզում Subaru-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ճանապարհի մեջտեղում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

վթար

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգսական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:40-ի սահմաններում Subaru մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182.3-րդ կամ հատվածում՝ ոլորանապտույտ ճանապարհագոտում, դեռևս անհայտ հանգամանքներում, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Սիսիանի հիվանդանոցի բժիշկները մինչև վիրավորին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Բժիշկները արձանագրել են տուժածներից մեկի մահը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

--00--ԱԹ