Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման և գոլի հեղինակ «Ռոմա»-ի կազմում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման և գոլի հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Ռոմա»-ն շարունակում է նախապատրաստվել նորմրցաշրջանին: Մայրաքաղաքային թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Ֆրոզինոնեի» հետ և հաղթել է խոշոր 4:0 հաշվով:

Հայաստանի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր: Նա դարձել է գոլային փոխանցման և գոլի հեղինակ:

Ավելի վաղ Մխիթարյանը չէր միացել ազգային թիմին Ազգերի լիգայի որակավորման երկու տուրերին խաղերին: Նա հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին հայտնել էր, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:

--0--ԿԿ