Անհրաժեշտ որոշում կկայացնենք, որ երեխաները օր առաջ լիաթոք շնչեն. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

դպրոց

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Փաշինյանը հիշեցրել է՝ վերջին 20 օրում ամենօրյա ռեժիմով ունենում ենք 200-ից պակաս նոր դեպք, նվազել են նաև ակտիվ դեպքերի թիվը. այս պահին այդ թիվը 3000-ից էլ պակաս է: Իսկ եզրակացություն այն է, որ Հայաստանը շարունակում է բարելավման վիճակում գտնվել:

«Առաջիկա մեր ամենամեծ ռիսկը դինամիկան խախտելու դպրոցների բացումն է, ու այս առումով կայացվել են որոշումներ, որոնք միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից: Պատճառն այն է, թե կա պահանջ, որ դպրոցում երեխաները պետք է դիմակ կրեն, ես ուզում եմ արձանագրել, որ մենք պարտադրված ենք անել նման քայլեր, որ թույլ չտանք, որպեսզի վերադառնանք համաճարակային նոր ճգնաժամի:

Ու կան մեկնաբանություններ, որոնք ուղղակի զարմացնում են. ես ուզում եմ ասել, որ բոլոր հակահամաճարակային միջոցները, որոշումները, որ ընդունում ենք, մենք ինքներս ենք կիրառում դրանք ու պահպանում, մի բան էլ դեռ ավելի: Այն որոշումները, որոնք կայացվում են, վերաբերում են ոչ միայն ուրիշների, այլև մեր երեխաներին նույնպես, մեր երեխաները ոչ դպրոցներում, մանկապարտեզներում, ոչ էլ որևէ այլ տեղ արտոնյալ չեն, այնպես որ՝ մենք կգնանք այս ճանապարհով, բայց մոնիթորինգ կանենք իրավիճակը», - ասել է վարչապետը, ապա հավելել, որ մոնիթորինգի արդյունքում համապատասխան որոշում կկայացնեն, որ երեխաները հնարավորինս օր առաջ լիաթոք շնչեն:

--00—ԼՄ