Վրաստան մուտքի իրավունք ունեցող ուսանողներն իրենք կվճարեն թեստավորման ծախսերը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

բուհ

Օտարերկրյա ուսանողները, ովքեր ունեն Վրաստան մուտք գործելու թույլտվություն, կարանտինում տեղավորվելու և «Փի Սի Ար» թեստավորման հետ կապված ծախսերը մարելու են ինքնուրույն: Ինչպես հայտնում է 1tv.ge-ն, այս մասին նշված է Վրաստանի կառավարության № 565 հրամանում, որը սահմանում է Վրաստան օտարերկրյա ուսանողների մուտքի կարգը:

Հրամանագրի համաձայն, օտարերկրյա ուսանողները պարտավոր են, Վրաստան մուտք գործելու համար, գրանցվեն Վրաստանի կառավարության StopCov.ge կայքում, էլեկտրոնային ծրագրում հատուկ հավելվածի միջոցով ՝ «Վրաստան մուտք գործող օտարերկրացի ուսանողների գրանցման ձևը» լրացնելու ճանապարհով:

Դրանից հետո նրանք Վրաստան մուտք գործելու համաձայնություն կամ մերժում կստանան Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Այն ուսանողները, որոնք կստանան Վրաստան մուտք գործելու թույլտվություն, անցնելու են պարտադիր կարանտին:

Կարանտինում տեղավորվելու և «Փի Սի Ար» թեստավորման հետ կապված ծախսերը օտարերկրյա ուսանողները մարելու են ինքնուրույն: Այս պահանջի խախտումը կենթարկվի պատասխանատվության, Վրաստանի օրենսդրության համաձայն:

Բարձրագույն ուսումնական հաստատությունը, որի ուսանողի կարգավիճակը շնորհվել է օտարերկրյա ուսանողի, պարտավոր է.

Ստուգել համապատասխան օտարերկրյա ուսանողի կողմից էլեկտրոնային ծրագրում լրացված հատուկ դիմումի ձևի ճշգրտությունը և նախքան համաձայնություն տալը, էլեկտրոնային ծրագրում արտացոլել օտարերկրյա ուսանողի վերաբերյալ գործող օրենսդրությանը համապատասխան տրված առողջության ապահովագրության և դժբախտ պատահարների ապահովագրության պայմանագրի մանրամասները.

Ապահովել օտարերկրյա ուսանողի տեղափոխումը և տեղավորումը կարանտինային տարածքներում.

Վերահսկել և համակարգել օտարերկրյա ուսանողի բժշկական հսկողությունը և պաշտպանությունը կարանտինի ընթացքում.

Համապատասխան տեղեկություն տրամադրել Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը օտարերկրյա ուսանողի համար ուսանողի կարգավիճակի կասեցման/դադարեցման վերաբերյալ:

--00--ԱԹ