Երևանի առևտրի կենտրոններում խախտումներ չեն հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Դալմա

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի մի շարք խոշոր առևտրի կենտրոններում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից; Տեսչական մարմնի աշխատակիցները շրջել են «Երևան մոլ», «Դալմա մոլ» առևտրի կենտրոններում և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող ոսկու տոնավաճառի տաղավարներով, հորդորել են տնտեսավարողներին պահպանել պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերը, հավուր պատշաճի լրացնել ջերմաչափման գրանցամատյանը:

Էական խախտումներ չեն արձանագրվել: Առկա թերությունները տեղում վերացվել են: Հարկ է նաև նշել, որ խոշոր առևտրի կենտրոններում հակահամաճարակային անվտանգության մի շարք նորմեր պահպանվում են կենտրոնացված կարգով:

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն:

--00--ԱԹ