Խոշոր վթար Շիրակի մարզում. բեռնատարը կողաշրջվել է՝ ճանապարհը ցորենով լցնելով

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

վթար

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Հոռոմի խաչմերուկում» բախվել են MAN և ЗИЛ մակնիշի բեռնատարները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ ЗИЛ-ը, որը բարձված է եղել ցորենով, կողաշրջվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

--00--ԱԹ