Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Opel-ները

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

վթար

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 8-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:25-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում բախվել են Մայակովսկի գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Հ.-ի վարած Opel մակնիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 28-ամյա Արմեն Մ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Գևորգ Հ.-ի ուղևոր, 32-ամյա Ի. Հ.-ն և Արմեն Մ.-ի ուղևոր, 23-ամյա Ա. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

--00--ԱԹ