«BMW X5»-ի վարորդը մի քանի մեքենայի ջարդի հեղինակ է դարձել․ վիրավորներից մեկը հղի կին է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Սեպտեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմանում Ռուբինյանց փողոցում, «Ալմաստ» գործարանի դիմաց բախվել են «BMW X5», «Mercedes», «Mitsubishi» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ, ով հղի կին է, տեղափոխվել է մեկ այլ հիվանդանոց։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր հղի կնոջ ինքնությունը։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վթարի մեղավորը եղել է «BMW X5»-ի վարորդը, որը դուրս է եկել հանդիպակաց, բախվել է «Opel»-ին, այնուհետև, առաջ ընդանալով, բախվել «Mercedes»-ին ու «Mitsubishi»-ին։ 

--00—ԼՄ