Լիտվայի Սեյմը Տիխանովսկայային ճանաչել է որպես «Բելառուսի ընտրված նախագահ»

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Տիխանովսկայա

Լիտվայի Սեյմը  որոշում է կայացրել, որով Բելառուսի նախագահական ընտրությունների թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային ճանաչել է «Բելառուսի ընտրված նախագահ»: Այս մասին գրել է РИА Новости-ն։

Լիտվայի խորհրդարանը կոչ է անում միջազգային հանրությանն աջակցել այդ որոշմանն ու ընդդիմության Համակարգող խորհրդի ձևավորմանը։

Բանաձևի հեղինակներն առաջարկում են գնահատել Ալեքսանդր Լուկաշենկոյի գործողությունները որևէ որոշում կայացնելիս: Փաստաթղթում ընդգծված է, որ նոր միջազգային պայմանագրերի կնքումը Ռուսաստանի հետ «սահմանափակում է բելառուս ժողովրդի ինքնիշխանությունը»:

-- 00—ՄՀ