Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

վթար

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01։25-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արթուր Ս․-ն իր վարած Toyota Camry մակնիշի 72 AS 722 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 292․5 կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել մետաղե արգելապատնեշին։

Վթարի հետևանքով վարորդ Արթուր Ս․-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 26-ամյա Մերուժ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։ Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները։

Ժամանած բժիշկներն արձանագրել են մահ, դեպքով զբաղվում է Սյունիքի մարզային քննչական վարչությունը։

--00--ԱԹ