Ի՞նչ սահմանափակումներ կգործեն բանտերում, բանակում, հոգեբուժարանում կարանտինի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

սուրեն

ՀՀ տարածքում, ինչպես արդեն հայտնել ենք, 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը կարանտին սահմանվեց: Ըստ այդ որոշման՝ սահմանվել են նաև առանձին հաստատություններում կիրառվող սահմանափակումների:

Ըստ այդմ՝ քրեակատարողական հիմնարկներում երկարաժամկետ տեսակցությունները թույլատրվում են բացառապես քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսային 5 հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և տեսակցողի՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում (վերջին 72 ժամ վաղեմությամբ):

Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են.

1) տեսակցությունները (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի),

2) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումները և արձակուրդները (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքերի):

--00—ԼՄ