ԲՀԿ-ականները թող հանրահավաք անեն ու ապացուցեն՝ իրենք ճիշտ են, մենք՝ սխալ. Թունյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը լիահույս է, որ ԵԱՏՄ գործընկերների հետ երկխոսության ու քննարկումների արդյունքում հնարավոր կլինի լուծել Ռուսաստան մեկնել ցանկացողների հարցը: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ տարբեր համայնքներում թափուր աշխատատեղեր կան, բայց մեր հայրենակիցներից ոմանք նախընտրում են ՌԴ մեկնել:

Դառնալով «Բարգավաճ Հայաստանի» քննադատություններին ու հայտարարությանը, թե առաջիկայում հանրահավաք են նախաձեռնելու, «Իմ քայլ»-ականն ասաց. «Ընդդիմադիրների խոսքերին ու մեղադրանքներին չեմ ուզում անդրադառնալ: ԲՀԿ-ականները թող հանրահավաքներ անեն ու ապացուցեն՝ իրենք ճիշտ են, մենք՝ սխալ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ