ՊՎԾ-ն հերքում է տեղեկությունը, թե Գլխավոր քարտուղարին ստիպում են ազատման դիմում գրել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News  

ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը հերքում է տարածել «ՊՎԾ ԺՊ-ն գլխավոր քարտուղարին ստիպում է ազատման դիմում գրել»  վերտառությամբ հոդվածի վերաբերյալ:

« «Հրապարակ օրաթերթում» հիշյալ վերտառությամբ 11.09.2020թ. հրապարակված հոդվածում նշվել է՝ մեջբերում. «պարզվում է՝ Զաքարյանը կոնֆլիկտ ունի անգամ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Անի Բաղդասարյանի հետ։ Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Բաղդասարյանին Զաքարյանն ասել է՝ մի մրցույթի արդյունք փոխի, որի շնորհիվ էլ իր կադրը անցնի այդ մրցույթը, սակայն գխավոր քարտուղարի պաշտոնակատարը հրաժարվել է նրա ցանկությունը կատարել, իսկ հիմա էլ ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել։ Այս տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Բաղադասարյանից, նա նշեց․ «Չեմ մեկնաբանում»,- ու անջատեց հեռախոսը»։

Տեղեկացնում ենք, որ տեղեկությունը բացարձակ սուտ է, իսկ ՀՀ ՊՎԾ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարին հեռախոսով հնչել է բոլորովին այլ հարց՝ տիկին Բաղդասարյանի և ծառայության ղեկավարի պարտականությունները կատարողի աշխատանքային հարաբերությունների մասին: Հետևաբար տիկին Բաղդասարյանը չի մեկնաբանել վերոնշյալ տեղեկությունը:

Պահանջում ենք լրատվամիջոցից հրապարակայնորեն հերքել իր իսկ տարածած բացաձակ սուտ լուրը և ներողություն խնդրել զրպարտության համար»,- հայտնում են ՊՎԾ-ից:

--00--ԱԹ