ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Գորիսում Սպարապետ Վազգեն Սարգսյանի օրվան նվիրված միջոցառումանը ժամանակ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի կինը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին՝ ամուսնուց տեղեկություն իմանալու:
«Ի՞նչ վիճակում է Նարեկի փուլը, ի՞նչ տեղեկություններ ունեք. ոչ մի տեղեկություն չունենք»,- հարցրեց Սարդարյանը։
«Չենք կարող ասել, ցավոք սրտի, որովհետև, գիտեք, դժբախտաբար, ոչ թե բարեկամի, այլ հակառակորդի մոտ է ընկել»,- պատասխանեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանին ընդհատեց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ ինքը կզրուցի Նարեկ Սարդարյանի կնոջ հետ։
Անասնապահությամբ զբաղվող 30-ամյա Նարեկը հուլիսի 8-ին ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և չի վերադարձել։ Ավելի ուշ հայտնի էև դարձել, որ Ասրբեջանում գերության է:
--00—ԼՄ