Բերդավան գյուղ այրվել են անասնակերն ու անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News    

հրդեհ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 09։11-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 24-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:54-ին, մարվել՝ 10:10-ին: Այրվել են մոտ 70 հակ անասնակեր, և ջերմահարվել՝ անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը:

-- 00—ՄՀ