ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:
Երևան քաղաքում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
--00--ԱԹ