Արցախի նախագահը Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News   

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին Մարտունու շրջանի Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Դպրոցական հին շենքը կապիտալ վերանորոգվել, վերակառուցվել և համակարգչային դասարանով ու մարզագույքով կահավորվել է «Ապագա սերունդների» հիմնադրամի կողմից:

Երկրի ղեկավարը ծանոթացել է կատարված աշխատանքներին, հետաքրքրվել ուսումնական պրոցեսի մեկնարկով: Նախագահ Հարությունյանը իր երախտագիտությունն է հայտնել նաև Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերի հեղինակներին՝ նշելով, որ նման նախաձեռնությունները մեծապես օգնում են պետության ստանձնած պարտավորությունների՝ առաջանցիկ տեմպերով կատարմանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին բարերար, ԱՀ պետական խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Խորհրդարանի պատգամավորներ, շրջանային վարչակազմի պատասխանատուներ:

 

Поделиться