Երևանի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  12,  24News

դպրոց

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ կից նշելով.

«Երևան քաղաքի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին:

Երեկ զրուցել եմ նաև բոլոր մարզպետերի հետ, ովքեր նույնպես ջանքեր են գործադրում ուսումնական տարվա մեկնարկին լավագույնս պատրաստվելու համար:

Շնորհակալություն տնօրեններին աշխատանքի համար: Չվախենաք առաջին օրերի դժվարություններից, քանի որ միասին կհաղթահարենք բոլոր խոչընդոտները:

Ստորև բերված լուսանկարներն օրինակելի են՝ ըստ ուղեցույցի դպրոցների տարածքները նախապատրաստելու համար»:

դպրոց
դպրոց1

--00--ԱԹ