Նստացույցերից մինչև խորհրդարան․ Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ օրակարգային հարց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News 

Շուտով մեկ տարին կլրանա, ինչ քաղաքական ու հասարակական տարբեր ուժերի օրակարգում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությանյանի հրաժարականի հարցը։

Ամեն ինչ սկսվեց բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները պարտադիր չդարձնելու որոշումից։ Նախ բողոքի ակցիաներ էին իրականացնում ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, ապա նրանց միացան դաշնակցական երիտասարդներն, ու բողոքը վերաճեց նախարարի հրաժարականի պահանջի։

Բողոքի ակցիաներ, փողոցը փակելու փորձեր, ապա նստացույց նախարարության դիմաց։ Դաշնակցական երիտասարդների կարծիքո,վ հենց այսպիսին էր նախարարի հրաժարականին հասնելու ճանապարհը։ Սակայն պայքարը երկար չտևեց, նստացույցից 16 օր անց դաշնակցականները հայտարարեցին՝ դադարեցնում են գործողությունները, բայց նախարարի հրաժարականի պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ։

Հաջորդ դժգոհության ալիքը բարձրացավ ԿԳՄՍ-ի կողմից ընդունելության քննությունների համար որդեգրած նոր քաղաքականության արդյունքում։ Այս անգամ բողոքի ձայն բարձրացրին բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները։ Հաջորդիվ արդեն Հարությունյանի հրաժարականն օրակարգ բերեց «Կամք» նախաձեռնությունը։ Ապա նրանց միացան մի շարք այլ հասարակական կազմակերպություններ ու հանրային դեմքեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ